News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սիսիանի դպրոցականներն ու ուսանողներն ուզում են ինքնուրույն մշակել անօդաչու սարքեր։

NEWS.am-ի թղթակցին Սիսիանի SarsUp տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչ Հայկ Երանոսյանը հայտնել է, որ Սիսիանում արդեն դասընթացներ են կազմակերպել Տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաներում գերազանցության հայ- հնդկական կենտրոնի մասնագետները։ Նրանք տեղում պատրաստել են հրահանգիչների ուսումնական ինժեներական լաբորատորիաների համար։

Զգալով նոր գիտելիքների համը՝ հիմա էնտուզիաստները ուզում են իրենց ձեռքերով անօդաչու սարքեր հավաքել, որոնք սովորականից բարձր արագություն կունենան։ Այդ խնդրի վրա աշխատելու են փոքրից մեծ՝ կենտրոնում հավաքվում են տեխնիկայի ցանկացած տարիքի սիրահարներ՝ դպրոցականներից սկսած մինչեւ 40 տարեկան։

«Մեզ աջակցել են Instigate եւ National Instruments ընկերությունները։ Մենք ունենք 3D փրինթեր, որի վրա ինքներս ենք ստեղծել անօդաչուի կարկասը։ Ուզում ենք ինքնուրույն մտածել ու աշխատել։ Ուզում ենք փորձել, ինտերնետում որոնել, մոդելավորել։ Ուզում ենք, որ կողքից օգնությունը հնարավորինս քիչ լինի»,- ասում է Երանոսյանը։

Իրենց ձեռքերով ստեղծված առաջին անօդաչուն սիսիանցիները ցուցադրել են Երեւանում անցնող DigiTec Expo 2016 տեխնոլոգիական ցուցահանդեսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Ամենաշատ