News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերամշակող ընկերությունները 2016 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր առմամբ մթերել են 62981.9 տոննա խաղող:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝

ՀՀ Արարատի մարզում խաղողի մթերումները սկսել են «Վեդի Ալկո», «Տավինկո», «Երասխի գինու գործարան», «Արարատի գինու գործարան», «Ավշարի գինու գործարան», «Վան-777», «Շատո Առնո» ՍՊԸ-ները, «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Այգավանի մթերման կետում, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն Մրգավանի մթերման կետում, «Երեւանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ» ԲԲԸ-ն՝ Մասիսի մթերման կետում եւ «Արտաշատ վինկոն» ՓԲԸ-ն:

ՀՀ Արմավիրի մարզում խաղողի մթերումները սկսել են «Ալվան», «Մերձավանի կոնյակի գործարան», «Արփենիկ գինու կոնյակի գործարան» ՍՊԸ-ները, «Երեւանի կոնյակի գործարան» եւ «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ները՝ Արմավիրի մթերման կետերում, «Տիեռաս դե Արմենիա» եւ «ՄԱՊ» ՓԲԸ-ները, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն՝ Արմավիրի մթերման կետում, «Երեւանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ» ԲԲԸ-ն՝ Ամասիայի մթերման կետում եւ «Սամկոն» ՍՊԸ-ն՝ Հացիկի մթերման կետում:

ՀՀ Արագածոտնի մարզում մթերումները սկսել են «Արմենիա վայն» գործարան», «Վան Արդի», «Ոսկեվազի գինու գործարան» եւ «Հայասի գրուպ» ՍՊԸ-ները:

ՀՀ Կոտայքի մարզում խաղողի մթերումները սկսել է «Եղվարդի գինու գործարան» ԲԲԸ-ն եւ «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն Քանաքեռավանի մթերման կետում:

ՀՀ Տավուշի մարզում խաղողի մթերումները սկսել են «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն Բերդի մթերման կետում, «Երեւանի շամպայն գինիների գործարան»  ԲԲԸ-ն Քանաքեռավանի մթերման կետում եւ «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խաղողի մթերման պայմանագիր չունեցող գյուղացիական տնտեսություններին առաջարկում է պայմանավորվածություններ ձեռք բերել մթերող ընկերությունների հետ՝ խաղողի իրացումն առանց հերթերի կազմակերպելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ