News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պակիստանի էլեկտրոնային լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող մարմինը՝ Pakistan Electronic Media Regulatory Authority, PEMRA-ն, շաբաթ օրը հայտարարել է «ապօրինի հնդկական լրատվական ալիքների հեռարձակումը դադարեցնելու որոշման մասին», տեղեկացնում է ANI-ն:

Արգելքն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 15-ից: Հեռարձակումը շարունակող կաբելային հեռուստաընկերությունների դեմ կոշտ միջոցներ կձեռնարկվեն:

Ավելի վաղ Պակիստանի բանակը հայտնել էր, որ Հնդկաստանը գնդակոծել է Քաշմիրի նահանգի իր հսկողության տակ գտնվող հատվածը: Իսլամաբադը հայտնել էր, որ հնդիկ զինվորակաները խախտել են հրադադարը, ինչի հետեւանքով զոհվել է 2 պակիստանցի զինծառայող: Ավելի ուշ Հնդկաստանի բանակը հայտնել էր, որ կետային հարվածներ է հասցրել վերահսկողության գծի երկայնքով: Պակիստանը նշում է, որ դա սովորական գնդակոծություն է եղել, եւ Հնդկաստանի գործողությունները ագրեսիա է որակել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ