News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում ամուսինների միջեւ լարվածությունն ու փոխադարձ անբարյացկամ հարաբերությունները հասել են նրան, որ տղամարդը պարտադրել է կնոջը ընդհատել հղիությունը՝ սպառնալով սպանել նրա հարազատներից մեկին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Փաստինֆո»-ից:

Ըստ կայքի տեղեկությունների՝ տղամարդը կնոջը պարտադրել է դադարեցնել մոտ երկու ամսական հղիությունը՝ նրան տալով մի քանի հատ հղիության ընդահատմանը նպաստող դեղահաբ:

Դեպքը զարգացել են դեռեւս նախորդ տարի ապրիլ ամսին, տեսնելով, որ կինը հրաժարվում է խմել այդ դեղահաբերն ամուսինը նրան սպառնացել է չխմելու դեպքում սպանել հարազատներից մեկին կամ ինքնավնասում կատարել:

Այսքան էլ դեռ քիչ է, տղամարդը սպառնացել է ոտքով հարվածել կնոջ որովայնին որպեսզի հղիությունը ընդհատվի:

Ի վերջո տղամարդուն հաջողվել է հասնել իր «նպատակին» կինը գտնվելով հոգեբանական ծանր վիճակում ընդունել է ամուսնու կողմից տրված դեղահաբերը եւ հենց նույն օրը տեղի է ունեցել հղիության ընդհատում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տղամարդը գտնվում է հետախուզման մեջ:

Տպել
Ամենաշատ