Երեւանի Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի մոտ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, միջադեպ է գրանցվել. դանակով զինված մի տղամարդ դանակով սպառնացել է ուսանողուհիներից մեկին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հաստատեցին այս տեղեկությունը, նշելով, որ տղամարդը դանակը դրել է աղջկա պարանոցին եւ պահանջել է, որ նրանց ոչ ոք չմոտենա:
Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել տղամարդուն, նա բերման է ենթարկվել: Հանգամանքները պարզվում են: