News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 18.29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes S-500» մակնիշի 20 SS 009 պ/հ (վարորդ Ա. Մ.), «BMW» 15 RP 500 (վարորդ Հ.Հ.) եւ «ՎԱԶ-21010» 09 UL 906 պ/հ (վարորդ Ա. Հ. ծնված 1954 թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ա.Հ.-ն եւ ուղեւոր Ս.Հ.-ն (ծնված 1958 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Մասիսի ԲԿ. որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել եւ տեղափոխել ավտոքարշակների վրա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ