News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է «Եկող սերունդ 2016-ին»՝ աշխարհի տարբեր ծայրերից երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստների մասին:

Ցուցակում ներառված են 1999 թ-ի ծնված ֆուտբոլիստներ՝ աշխարհի 60 երկրներից:

Այս ցուցակում է ընդգրկվել նաեւ «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, որին իր տաղանդով նմանեցնում են Հենրիխ Մխիթարյանի, իսկ խաղաոճով` երիտասարդ Ուեյն Ռունիի հետ:

Բիչախչյանի իր նորամուտը «Շիրակի» կազմում նշել է 16 տարեկանում եւ դարձել Եվրոպայի լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ հայ ֆուտբոլիստը: Հոդվածի հեղինակ Արթուր Պետրոսյանը երիտասարդ հայ ֆուտբոլիստի խաղաոճը համեմատում է «Մանչեսթեր Սիթիի» աջ վինգեր Քեվին դե Բրյուինեի խաղաոճին:

«Նա միշտ միտված է դեպի դարպասը, չի վախենում խաբս տալ եւ իր վրա վերցնել նախաձեռնությունը, իր նպատակասլացությամբ ու համառությամբ, Վահանը հիշեցնում է երիտասարդ Ռունիին: Սեպտեմբերի կեսերին նա արդեն երկու գոլ էր խփել եւ մեկ գոլային փոխանցում արել  իր դեբյուտային մրցաշրջանում «Շիրակի» կազմում: Հենց այդպիսի վիճակագրություն նա ունի նաեւ Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականում, ուր նա հրավիրվել է՝ շրջանցելով իր հասակակիցների տարիքային հավաքականը»- գրում է The Guardian –ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ