News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մարդիկ դեռ չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը սահմանադրական բարեփոխումների եւ նոր կառավարման մոդելի անցման հանգամանքը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սահմանադրական բարեփոխումներով մենք դե ֆակտո մեր երկրում սկսել ենք համակարգային փոփոխությունները: Այս տեսանկյունից ներկա կառավարությունը լրջագույն դերակատարություն է ստանձնում. այն է՝ դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվը, դառնալ այս փոփոխությունների շարժիչ ուժն ու իրականացնողը»,-ասել է ՀՀ նախագահն ու հավելել. «Կառավարման կիսանախագահական համակարգից անցումը խորհրդարանական կառավարման, փոխում է ոչ միայն երկրի կառավարման մոդելը, այլեւ առաջին հերթին հավաքական մտածողության եւ հավաքական վերաբերմունքի փոփոխության հարց է լուծում: Միգուցե, մարդիկ ամբողջովին չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը սահմանադրական բարեփոխումների եւ նոր կառավարման մոդելին անցման հանգամանքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ