News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս տարվա հոկտեմբերի 1-ին Մասիս քաղաքում ամուսնու ու սկեսուրի կողմից բազմաթիվ խոշտանգումների ու ծեծի արդյունքում մահացած Զարուհի Պետրոսյանի դեպքի կապակցությամբ ստեղծվել է հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խումբ, որը հասարակական հնչեղություն կտա այս դեպքին, հետամուտ կլինի քրեական գործի ընթացքին եւ արդարացի դատավճռի ընդունմանը:

Բացի այդ, դեպքի կապակցությամբ կազմակերպվել է «Հայաստանը պետք է ընդունի Ընտանեկան Բռնության մասին օրենքը» ստորագրահավաք:

Հիշեցնենք, որ NEWS.am-ը մանրամասնորեն լուսաբանել էր այդ դեպքը, խոսել սպանված Զարուհի Պետրոսյանի քրոջ հետ: Ըստ վերջինիս, (http://news.am/arm/news/33022.html)`  Զարուհու ամուսինն ու սկեսուրը աղջկան ծեծի ենթարկելիս կոտրել են նրա մատները, որպեսզի նա չահազանգի համապատասխան մարմիններ, այնուհետեւ գլորել են նրան աստիճաններից` իրենց սոսկալի արարքները քողարկելու նպատակով:

Այժմ Զարուհի Պետրոսյանի ամուսինը` Յանիս Սարկիսովը, ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով` առանձին դաժանությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

«Մեր լռությունը հաստատում է նման դեպքերի բնականոն լինելը հայ հասարակությունում եւ  թույլ է տալիս, որ դրանք կրկնվեն: Ուստի, այժմ ավելի քան երբեւէ, անհրաժեշտ է բարձրացնել բոլոր հասարակական, միջազգային կազմակերպությունների եւ կառույցների, մամուլի եւ հասարակության զգոնությունն ու պատրաստակամությունը` ապահովելու այս դեպքի հետաքննության եւ դատավարության հրապարակայնությունը:

Նման չարագործները պետք է գտնեն իրենց արժանի պատիժը եւ դատապարտվեն օրենքի ողջ խստությամբ, քանզի անպատժելիությունը առիթ կհանդիսանա մյուսների համար»,- ասված է «Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ-ի,  «Կանանց Իրավունքների Կենտրոն» ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները կոչ են անում միանալ ստորագրահավաքին հետեւյալ հասցեով`

http://www.thepetitionsite.com/1/armenia-must-pass-domestic-abuse-law/

«Կոչ ենք անում  բոլոր ցանկացողներին միանալ նախաձեռնող խմբին, քանզի միայն միացյալ ուժերով մենք կարող ենք հասնել մեր նպատակին: Ձեր արձագանքները եւ առաջարկությունները կարող եք ուղարկել նախաձեռնող խմբին  մինչեւ հոկտեմբերի 27-ը հետեւյալ էլեկտրոնային հասցեներով` [email protected], [email protected]»:

P.S.  Դեպքի մանրամասների հետ կարող եք ծանոթանալ հետեւյալ էլեկտրոնային հրապարակումներից`

http://news.am/arm/news/33022.html -Հոկտեմբեր 04, 2010 | 09:05
http://www.youtube.com/watch?v=RVUBPD2gdQY
http://news.am/arm/news/33152.html, - Հոկտեմբեր 04, 2010 | 15:28
http://news.am/arm/news/33490.html -  Հոկտեմբեր 06, 2010 | 15:56

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
ԱՄՆ-ում դանակահարության հետեւանքով մահացել է չորս մարդ. AP
Իլինոյսի նահանգում դանակահարության հետեւանքով զոհվել է չորս մարդ...
Ամենաշատ