News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Պետք չէ շատ հետաքրքրվել, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը հանդիպում է նախագահի կամ այլ իշխանավորների հետ։ Այս մասին հոկտեմբերի 7-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը։

Հարցին, թե ինչպես է նա վերաբերվում նրան, որ իրեն ընդդիմադիր ներկայացնող Ծառուկյանը հիմա հանդիպումներ է ունենում նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Խաչատրյանը պատասխանեց, որ ավելի լավ է ուշադրություն դարձնել Ծառուկյանի մարդկային որակներին։ Իսկ թե ում հետ է նա հանդիպում, այդ մասին շատ մտածել պետք չէ։

Պատգամավորը նորմալ է համարում կուսակցության մասնաճյուղերում Ծառուկյանի լուսանկարների առկայությունը։ Այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը հեռացել է քաղաքականությունից եւ վերադառնալ դեռ չի պատրաստվում, Լյովա Խաչատրյանը կարեւոր չհամարեց։ «Ծառուկյանը մեր կուսակցության հիմնադիրն է։ ՀՀԿ–ն նույնպես իր մոտ կախում է Անդրանիկ Մարգարյանի նկարները։ Կամ կոմունիստները՝ Լենինի։ Ի՞նչ  կա դրա մեջ»,– հարցադրում է արել ԲՀԿ պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ