News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վիկտոր Դալլաքյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոններից եւ պատրաստվում է դուրս գալ ՀՀԿ-ի կազմից: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Վիկտոր Դալլաքյանը մասնավորապես, հայտարարել է.

«Ես հայտարարում եմ, որ հրաժարական եմ ներկայացրել ՀՀ նախագահի աշխաըակազմի ղեկավարի տեղակալի եւ ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից:

Երկրորդ՝ հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՀՀԿ-ից, երրորդ՝ ես հայտարարում եմ, որ այսուհետեւ վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն եւ ակտիվորեն մասնակցելու եմ 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Համապատասխան ձեւաչափի մասին ես լրացուցիչ ձեզ կտեղեկացնեմ:

Չորրորդ՝ ես հայտարարում եմ, որ այսօրվա իմ ելույթից հետո եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներին որեւէ բան պատահի, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:

Նաեւ դիմում եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, որպեսզի նրանք հնարավորության դեպքում ուշադրություն դարձնեն իմ հայտարարություններին:

Նշենք, որ Վիկտոր Դալլաքյանն ասուլիսն սկսել է 2012 թվականի ընտրությունների հիշատակմամբ, որտեղ պարտվել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին:

Ավելի վաղ լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվել, որ Վիկտոր Դալլաքյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել «Շրջադարձ» անունով: Նշվում էր նաեւ, որ այդ կուսակցությունում կլինի նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ