News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, իտալացի դրամատուրգ, երգիծաբան եւ ռեժիսոր Դարիո Ֆոն, հայտնում է Reuters–ը։
Դարիոն 90 տարեկան էր։ Նա Նոբելյան մրցանակ էր ստացել 1997-ին «Անարխիստի պատահական մահը» ստեղծագործության համար։

Դարիո Ֆոն հայտնի է իր երգիծական ստեղծագործություններով, որոնցում ծաղրում էր ժամանակակից քաղաքական գործիչներին։ Նա հայրենիքում կուռք էր համարվում, սակայն երկրի իշխանական շրջանակները պարբերաբար փորձում էին նրան ստիպել հրաժարվել թատրոնում եւ հեռուստատեսությամբ սուր ելույթներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ