News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի հետ «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԸ-ն լավ հարաբերություններ ունի: Հայաստանում ArmHiTec–2016 սպառազինության առաջին ցուցահանդեսի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԸ-ի տարածաշրջանային դեպարտամենտի պետի տեղակալ,  «Ռոստեքս» պետական ընկերության եւ «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԸ-ի միացյալ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Գոնչարովը: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հոկտեմբերի 15-ը:

«Մենք աշխատում ենք աշխարհի ավելի քան 80 երկրների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ եւ ԱՊՀ երկրների: Աշխատում ենք նաեւ Հայաստանի հետ: Մենք լավ հարաբերություններ ունենք»,- մեկնաբանել է Վլադիմիր Գոնչարովը: Սակայն Հայստանի հետաքրքրությունների վերաբերյալ հարցին հրաժարվել է պատասխանել: «Թե ինչ տեխնիկայի հանդեպ է Հայաստանը հետաքրքրություն դրսեւորում հարցը ավելի լավ է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին տալ»,- նշել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ներկայացուցիչը:

Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցում են 50-ից ավելի ձեռնարկություններ: Ցուցահանդեսում Ռուսաստանը ներկայացնում են 16 ձեռնարկություններ: Ներկայացված նմուշների թվում են՝  բազմանպատակային նշանակության «Տիգր-Մ», «Թայֆուն-Կ» ավտոմեքենաները, հրաձգային զենք, «Տոր-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համալիրը, «Պանցիր» զենիթահրթիռային հրանոթային համալիրը,  հետեւակի ռազմական «3Ֆ» մեքենան, «82Ա» զրահամեքենան, «ՄիԳ-35» ինքնաթիռը, «ՄԻ-171Շ» ուղղաթիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ