News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիահայերի աջակցությունը Հայաստան–սփյուռք հարաբերությունների մեծագույն քննությունն է վերջին 2.5 տասնամյակների ընթացքում։ Այս մասին հոկտեմբերի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը։

Նրա խոսքով՝ այդ քննությունը երկիրը պետք է արժանապատվորեն հանձնի։ «Իհարկե, մեր երկիրն հիմա այն վիճակում չէ, որ սիրիահայերին ընդունելուց հետո նրանց համար բարեկեցիկ կյանք ապահովի։ Այդուհանդերձ նրանցից շատերի առաջ դրված է ողջ մնալու խնդիրը։ Պետությունը պետք է կազմակերպի նրանց համար անհրաժեշտ օգնություն, քանի որ ոչ մի այլ կառույց չի կարող դա անել»,– նշել է Պապյանը։

Փորձագետը հավելել է, որ եթե Հայաստանը չկարողանա կանգնել Հալեպի հայերի կողքին, ապա կձախողի նաեւ այլ հայկական համայնքների հետ հարաբերությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ