News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը կարծում է, որ այնքան էլ ճիշտ չէ Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմի սկզբի մասին խոսելը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը գլոբալ կայունությանն այն չափերի սպառնալիք չի ներկայացնում, որպիսին ներկայացնում էր նախկին ԽՍՀՄ-ը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Նա (Ռուսաստանը – խմբ.) սարսափելի շատ բաներ է անում: Բայց ես չեմ կարծում, որ այսօր Ռուսաստանը կարելի է համեմատել Խորհրդային Միության հետ, որին ես հիշում եմ երեխա եղած ժամանակից: Չեմ կարծում որ գլոբալ կայունությանը սպառնալիքի վտանգ կա, ինչպես եղել է ԽՍՀՄ-ի ժամանակ»,- ասել է Ջոնսոնը՝ հավելելով, որ այնքան էլ ճիշտ չէ նոր սառը պատերազմի մասին խոսելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ