News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի կառավարությունը հաջորդ շաբաթ օրինագիծ կհրապարակի Մեծ Բրիտանիայից անկախանալու հարցով նոր հանրաքվե անցկացնելու մասին: Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հաստատել է օրինագծի հրապարակման պլանները՝ ելույթ ունենալով իր գլխավորած Շոտլանդիայի ազգային կուսակցության կոնֆերանսում, փոխանցում է BBC-ն:

Սթերջենի խոսքով՝  Շոտլանդիան պետք է իր անկախության հարցը քննարկելու հնարավորություն ունենա մինչ այն, երբ Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը:

Սեպտեմբերի սկզբին Սթերջենը հայտնել էր, որ Շոտլանդիայի կառավարությունը սկսել է  հանրաքվեի անցկացման իրավական հիմքի նախապատրաստումը: Սթերջենի խոսքով՝ Շոտլանդիան պետք է իր շահերը պաշտպանի Breksit-ի ֆոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ