News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները պետք է բաց լինեն Հալեպի հայերին աջակցելու հարցով քննարկումների համար, որոնք ցանկանում են տեղափոխվել: Այս մասին հոկտեմբերի 13-ին մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Սակայն, ցավոք, ըստ քաղաքագետի, նրանք դրան պատրաստ չեն: «Դա, իհարկե, պայմանավորված է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Սիրիահայերից շատերը ցանկանում են Հայաստան վերադառնալ: Իհարկե, չարժե զինապարտներին վերադառնալու կոչ անել, քանի որ դա կհակասի Սիրիայի պետական շահերին, իսկ հայերը մշտապես օրինապահ քաղաքացիներ են եղել»,- ընդգծել է Մարտիրոսյանը՝ շարունակելով, որ սիրիահայերի մեծ մասը ցանկանում է Կանադա կամ Ավստրալիա մեկնել: «Եվ դա կնշանակի Սիրիայում հայ համայնքի մեկընդմիշտ անհետացում»,- ասել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել, որ սկսվել է Հալեպի համար ճակատամարտը: «Ռուսական եւ սիրիական օդուժը եւ Սիրիայի ցամաքային զորքերը սկսել են Արեւելյան Հալեպի ազատագրման գործողությունը: Ամենայն հավանականությամբ, նրանք ցանկանում են դրան հասնել մինչեւ ԱՄՆ նախագահական ընտրությունները կամ երդմնակալությունից հետո մեկ-երկու ամսվա ընթացքում, քանի որ Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ, հատկապես Մերձավոր Արեւելքի ուղղությամբ մեծ փոփոխություններ կլինեն»,- ամփոփել է Հայկ Մարտիրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ