News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թաիլանդի հանգուցյալ թագավոր Փումիփոն Ադուլյադետը դեռեւս 2002 թվականին գահաժառանգ էր նշանակել։ Այս մասին երկրի բնակչությանն ուղղված տեսաուղերձում ասել է վարչապետ Փրայութ Չան Օչան, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Նա չի հայտնել ժառանգորդի անունը, սակայն, ինչպես հայտնի է, դա գահաժառանգ արքայազն Վաչիրալոնգկորնն է։ Նա կրում է Մահա Չաքրի ամենաբարձր կոչումը, որը վկայում է գահը ժառանգելու իր իրավունքների մասին։

Գահաժառանգ արքայազնը միակ ժառանգորդը չէ։ 1977–ին թագաժառանգության մասին օրենքում փոփոխություններ էին կատարվել գահը նաեւ իգական սեռի ներկայացուցիչներին փոխանցելու համար։ Գահի երկրորդ հավակնորդը արքայադուստր Մահա Չաքրի Սիրինդոնն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ