News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է  Բրազիլիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության, անասնապահության եւ մատակարարման նախարարի տեղակալ Էումար Նովացկիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Նովացկիի այցը մեր երկիր եւ հույս հայտնել, որ այն կնպաստի հայ-բրազիլական տնտեսական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Կարեն Կարապետյանը կարեւորել է գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների միջեւ կապերի խորացումը, փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումը, ինչին կնպաստի նաեւ 2016 թվականի օգոստոսին երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջեւ ստորագրված «Գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Վարչապետն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտը կառավարության համար ունի չափազանց կարեւոր նշանակություն, եւ առաջիկայում գործադիրն առաջարկելու է այս բնագավառի զարգացմանը միտված նոր մեխանիզմներ: «Մենք բաց ենք համագործակցության համար եւ պատրաստ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ բրազիլական կապիտալի՝ Հայաստան ներհոսքին»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Էումար Նովացկին նշել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաեւ երկկողմ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ