News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի եւ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հանդիպումը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Վեհաժողովի աշխատանքներին առնչվող ընթացիկ հարցեր, քաղաքական գործընթացների հնարավոր զարգացումները, համագործակցության եզրերը, ԵԽԽՎ-ում շրջանառվող նախաձեռնությունների ընթացքը: Պեդրո Ագրամունտը ցանկություն է հայտնել այցելելու Հայաստան: Նա նաեւ տեղեկացրել է, որ պատրաստվում է հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ շփումներ կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես գալ եւ քննարկել ԵԽԽՎ աշխատանքն առավել կառուցողական հունով տանելու հնարավորությունները:

Հերմինե Նաղդալյանը զրույցի ընթացքում նշել է, որ վերջին շրջանում ԵԽԽՎ-ում կատարվող գործընթացները եւ նոր նախաձեռնությունները շատ կարեւոր են եւ իրենց ազդեցությունն են թողնում Վեհաժողովի գործընթացների վրա եւ այդ իմաստով էական են ԵԽԽՎ նախագահի նախաձեռնությունները: Տիկին Նաղդալյանը հավելել է, որ ամեն դեպքում հայկական կողմն ակնկալում է ԵԽԽՎ նախագահի առավել անկողմնակալ, հավասարակշռված եւ անաչառ մոտեցումները, ինչը կնպաստի առաջին հերթին Վեհաժողովի աշխատանքների արդյունավետությանը եւ մթնոլորտի բարելավմանը: Կողմերը համաձայնել են անդրադառնալ բարձրացված հարցերին գալիք տարվա հունվարյան նստաշրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ