News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 13-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում ընթացող գնդային-մարտավարական զորավարժության շրջանակում անց է կացվել գումարտակային-մարտավարական զորավարժություն` մարտական կրակի կիրառմամբ, որի ընթացքին հետեւել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե զորավարժությունը ներառում էր ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական տարրեր, որի ընթացքում պայմանական մարտադաշտում խաղարկվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման գործողությունների, մխրճված հակառակորդի ջախջախման ու հետապնդման եւ կորցրած դիրքերի վերականգնման դրվագներ:

Զորավարժության ընթացքում արձանագրվել են կրակային խոցման բարձր արդյունքներ, իրականացվել է զորքերի անընդհատ ղեկավարում, փոխգործակցությունն ու ներդաշնակ գործողությունները ենթակա եւ տրված ստորաբաժանումների միջեւ գումարտակի հրամանատարի կողմից կազմակերպվել է պահանջվող չափանիշներին համապատասխան: Առանձին դրվագներում զորախաղերին մասնակից հրամանատարները բանակի հրամանատարի կողմից ստացել են նաեւ անհրաժեշտ մեթոդական ցուցումներ:

Տպել
Ամենաշատ