Հայաստանի կառավարության աշխատակազմում նոր նշանակում է եղել։
Վարչապետ Կարեն Կարապետյանը, Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 1-ին կետով և 15-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետով, Անահիտ Մնացականյանին արտամրցութային կարգով նշանակել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ։