News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մալդիվները հայտարարել է Ազգերի ընկերակցության կազմից դուրս գալու մասին: Երկրի իշխանությունները հայտարարել են, որ կառավարությունը նման քայլի դիմել է՝ պետության ներքին գործերին Ընկերակցության միջամտության եւ իր հանդեպ անարդարության պատճառով: Այս մասին մասին հաղորդում է BBC-:

ԱԳ նախարարության հայտարարության համաձայն՝ որոշման ընդունումը «դժվարին, բայց անխուսափելի էր»: Ըստ հայտարարության՝ երկիրը մի շարք ջանքեր է գործադրել՝ ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու համար, սակայն Ընկերակցությունն այն չի գնահատել:

Ավելի վաղ Ազգերի ընկերակցությունը Մալդիվների իշխանություններին նախազգուշացրել էր, որ եթե երկիրը ժողովրդավարության զարգացման հարցում որոշակի առաջընթաց չցուցադրի, Ընկերակցությանը պետության անդամակցությունը դադարեցնելու հարց կբարձրացվի:

Մալդիվյան հանրապետությունը ոչ մեծ կղզի-պետություն է Հնդկական օվկիանոսում: Երկրի բնակչությունը կազմում է 395 հազար մարդ: Ազգերի ընկերակցության մեջ ներառված են Մեծ Բրիտանիան եւ նրա նախկին գաղութների մեծ մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ