News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավկորեական Samsung Electronics Co Ltd կոնցեռնը նախատեսում է հաջորդ երկու եռամսյակի ընթացքում գործառնական շահույթի նվազում գրեթե 2.7 մլրդ եվրոյի չափով: Վնասի աճը կապված է պայթյունավտանգ Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքի փլուզմամբ, փոխանցում է DW-ն:

Samsung-ի հաշվարկներով՝ վնասի մեծ մասը, նշված գումարի գրեթե երկու երրորդը, բաժին է ընկնում ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակին, մնացածը՝ 2017 թվականի առաջին եռամսյակին: Ինքնաբռնկվող սմարթֆոնների հետ կապված սկանդալի պատճառով կոնցեռը մինչ օրս կորցրել է շուրջ 5 մլրդ եվրո: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 12-ին, Samsung-ը հայտարարել էր, որ անցած ամառային եռամսյակում, երբ դադարեցրել է Galaxy Note 7-ի վաճառքը, կորցրել է 2.1 մլրդ եվրո:

Աշխարհում այս սմարթֆոնների վաճառքը սկսվել է օգոստոսի 19-ից: Սակայն սեպտեմբերի 2-ին կոնցեռնը հարկադրված էր հետ կանչել վաճառված մոտ 2,5 մլն հեռախոս՝ գերտաքացման եւ մարտկոցի բռնկման վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներից հետո: Վնասված սարքերը փոխարինելու փորձերն անհաջողության մատնվեցին, քանի որ հաճախորդներին տրամադրված նոր սմարթֆոնները նույնպես այրվեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ