News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ Նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որի չի կարողանում մտաբերել ԱՄՆ պետքարտուղար աշխատելիս իր էլեկտրոնային մասնավոր նամակագրության առանցքային մանրամասները: Այս մասին հայտնում է BBC-ն:

Judicial Watch պահպանողական խմբի իրավաբանները նրան 25 գրավոր հարց են ուղղել այդ ժամանակների նամակագրության վերաբերյալ: 21 հարցերի պատասխաններում նա հայտարարել է, որ չի կարող մանրամասները հիշել: Դրանից զատ, Քլինթոնը իրավաբանական դիտողություններ է ներկայացրել 25-ից 18 հարցերի ձեւակերպման առումով, նշված է նրա փաստաբանի ներկայացրած փաստաթղթերում: Փորձագետները նշել են, որ նրա պատասխաններում ոչ մի նոր բան չի հնչել՝ այն ամենի համեմատությամբ, ինչ նախկինում ասել է ՀԴԲ-ին:

Judicial Watch-ի ղեկավար Թոմ Ֆիթոնը հայտարարել է, որ իրավաբանները մտադիր են մանրակրկիտ ուսումնասիրել թեկնածուի պատասխանները: «Հարցերից շատերին ուղղակի եւ հստակ պատասխանելու տիկին Քլինթոնի հրաժարվելը վկայում է իրավական նորմերը նրա կողմից անտեսելու մասին»,- նշել է նա:

Քլինթոնը հերքում է մեղադրանքները, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելիս անձնական նամակագրությամբ գաղտնի տեղեկություններ է փոխանցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ