Աֆրիկյան երկրները վճռորոշ հարձակում են նախապատրաստում Չադ լճի շրջանում «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման դիրքերի ուղղությամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Նիգերի պաշտպանության նախարար Հասումի Մասուդուն: Նա Նիամեում մասնակցում է Նիգերիայի, Նիգերի, Չադի, Քամերունի եւ Բենինի զինված ուժերի ղեկավարների հանդիպմանը:
Զորահրամանատարները նաեւ քննարկել են ռազմական գործողությունների արդյունքները, որոնք հուլիսից իրականացնում էին Նիգերի, Չադի եւ Նիգերիայի բանակային ստորաբաժանումները «Բոկո Հարամ»-ի թիկունքային բազաների տեղակայման շրջաններում:
«Այդ գործողություններն արդյունավետ էին եւ թույլ տվեցին զինյալների վերահսկողության ներքո գտնվող մի քանի շրջաններ ազատագրել, ինչպես նաեւ խափանել նրանց նյութատեխնիկական ապահովման ուղիները»,- հաղորդել է Մասուդուն: