News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն չի կարող մեկուսացնել Ռուսաստանին եւ նույնիսկ դա անելու փորձեր չպետք է ձեռնարկի: Սակայն Դաշինքը պետք է ուժեղացնի պաշտպանությունը՝ Մոսկվայի հետ հնարավոր կոնֆլիկտից խուսափելու համար: RT-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք «սառը պատերազմի» մեջ չենք, բայց նաեւ չկա այն գործընկերությունը, որի ուղղությամբ աշխատել ենք տարիներ շարունակ: Մոսկվայի հետ այժմյան հարաբերությունների նման կապեր նախկինում չեն եղել»,- իտալական La Stampa-ին տված հարցազրույցում ասել է Ստոլտենբերգը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է հարմարվի մարտահրավերներին եւ պատասխանի դրանց: «Դաշինքի կարգախոսն է՝ «պաշտպանություն եւ երկխոսություն», այլ ոչ թե «պաշտպանություն կամ երկխոսություն»: Քանի դեռ ՆԱՏՕ-ն հետեւողականորեն պահպանում է ընտրված ուղեգիծը, հնարավոր կլինի շարունակել Ռուսաստանի՝ մեր գլխավոր հարեւանի հետ երկխոսությունը: Մենք չենք կարող որեւէ կերպ մեկուսացնել նրան: Մենք նույնիսկ չպետք է փորձենք»,- ասել է գլխավոր քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Ամենաշատ