News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի ենթարկված ավտոբուսի վթարից զոհվածներից 3-ը ռուս են, 2-ը՝ հայ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ՌԴ-ի քննչական մարմիններում ՀՀ ՔԿ ներկայացուցիչ Իլյա Վարովն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների հետ եւ ընդգրկվել վթարի կապակցությամբ ՌԴ-ում ստեղծված օպերատիվ շտաբի կազմում։

ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսիայի ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու եւ ավելի մարդու մահ)։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ վթարի հետեւանքով մահացել է 5 անձ, որոնցից 3-ը ազգությամբ ռուս են, ՌԴ քաղաքացի, 2-ը՝ ՀՀ քաղաքացի՝ ազգությամբ հայ, որոնցից 1-ը վարորդն է: 27 անձ ստացել է մարմնական վնասվածքներ։

Նախաքննության ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ ՔԿ նախագահին։ Քննությամբ պարզված հանգամանքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Վլադիկավկազի վարչակազմից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ ավտովթարից տուժել է 27 մարդ, մահացել է 5-ը, այդ թվում վարորդը: Տուժածների թվում 4-ը երեխաներ են: Նրանցից մեկի վիճակը ծանր է:

Վլադիկավկազ քաղաքի վարչակազմից NEWS.am-ին հայտնել են, որ տուժածների մի մեծ մասը դուրս է գրվել, այս պահին քաղաքի հիվանդանոցներում կա 9 մարդ:  Ավտոբուսի այն ուղեւորները, որոնց կարելի է տեղափոխել, Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավով այսօր կտեղափոխվեն Երեւան:

Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանի մշակույթի տանը, ստեղծվել է ժամանակավոր տեղակայման կետ, որտեղ տեղավորել են այն ուղեւորներին, որոնց բժշկական օգնություն չի պահանջվում։ Նրանք ավելի ուշ ավոբուսով ուղեւորվել են Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած ուղեւորներից 33-ը դրամական օգնություն են ստացել
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից եւս 11 տուժածներ դրամական օգնություն են ստացել
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին ֆինանսական օգնության առաջին փոխանցումները կատարվել են
Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ ինչպես բանկի գլխամասային գրասենյակից, այնպես էլ մասնաճյուղերից...
Ստեղծվել է հանձնաժողով՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով
Հանձնախումբը ստեղծվել է տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ...
Ձեռքերս կապել են ու փորս սկսել են առանց նարկոզի ծակել. պատմում է Մոսկվա-Երեւան վթարված ավտոբուսից տուժած վարորդը (Ֆոտո)
Ծատինյանները ստիպված են եղել սպասել այնքան, մինչեւ իրենց տեղափոխել են Հայաստան...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած 2 ուղեւորի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. ԱԻՆ
Բաղդասարյան Հ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Ծատինյան Ա. Ն.-ն (1984 թ. ծնված), ով բուժվում էր…
Ամենաշատ