News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին:

Հանդիպման մեկնարկին ՀՀ վարչապետը, անդրադառնալով այսօր վաղ առավոտյան Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երեւան ավտոբուսի ողբերգական վթարին, նշել է, որ արդեն հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ տեղում իրավիճակը գնահատելու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին արագ արձագանքի, տեղում ցուցաբերվող աջակցության համար:

Մաքսիմ Սոկոլովը ՌԴ կառավարության անունից ցավակցություն է հայտնել Մոսկվա-Երեւան ավտոբուսի ողբերգական վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին եւ մանրամասներ ներկայացրել իրավիճակի եւ տեղում տարվող աշխատանքների վերաբերյալ: ՌԴ տրանսպորտի նախարարը հավաստիացրել է, որ ռուսական կողմն օպերատիվ կերպով անում է հնարավորը՝ վիրավորներին անհրաժեշտ բժշկական ու հոգեբանական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Նա տեղեկացրել է, որ վթարի հանգամանքները պարզելու նպատակով այնտեղ է գործուղվել նաեւ ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալը:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացքը եւ հետագա զարգացման հեռանկարները:

Կողմերը երկարաժամկետ եւ հեռանկարային են համարել գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, տրանսպորտային ենթակառուցվածքների եւ ներդրումային դաշտի զարգացման ուղղությամբ համագործակցության ընդլայնումը եւ ծրագրերի իրականացումը: Այս համատեքստում երկուստեք կարեւորվել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2017 թ. Հայաստանում:

Կարեն Կարապետյանը եւ Մաքսիմ Սոկոլովը քննարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերին վերաբերող հարցեր, որոնք կնպաստեն տարանցիկ հաղորդակցության ուղիների վերականգնմանն ու զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած ուղեւորներից 33-ը դրամական օգնություն են ստացել
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից եւս 11 տուժածներ դրամական օգնություն են ստացել
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին ֆինանսական օգնության առաջին փոխանցումները կատարվել են
Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ ինչպես բանկի գլխամասային գրասենյակից, այնպես էլ մասնաճյուղերից...
Ստեղծվել է հանձնաժողով՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով
Հանձնախումբը ստեղծվել է տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ...
Ձեռքերս կապել են ու փորս սկսել են առանց նարկոզի ծակել. պատմում է Մոսկվա-Երեւան վթարված ավտոբուսից տուժած վարորդը (Ֆոտո)
Ծատինյանները ստիպված են եղել սպասել այնքան, մինչեւ իրենց տեղափոխել են Հայաստան...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած 2 ուղեւորի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. ԱԻՆ
Բաղդասարյան Հ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Ծատինյան Ա. Ն.-ն (1984 թ. ծնված), ով բուժվում էր…
Ամենաշատ