News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նորվեգիան հրաժարվել է՝ հանրապետության հարյուրամյակի կապակցությամբ Ֆինլանդիային նվիրել Խալտի սարը։

Մեկնաբանելով այդ գաղափարը՝ Նորվեգիայի վարչապետ Էրնա Սուլբերգը հայտնել է, որ այդ նվերը շատ խնդիրներ կարող է առաջացնել։ «Երկրների միջև սահմանի ցանկացած փոփոխություն անմիջապես բարձրացնում է բարդ իրավական խնդիրներ, այդ թվում՝ երկրի սահմանադրության հետ կապակցված։ Մենք կփորձենք Ֆինլանդիայի համար հոբելյանի կապակցությամբ որևէ այլ հարմար նվեր գտնել»,- ասել է Սուլբերգը, հայտնում է Reuters–ը։

Հարևան Ֆինլանդիային անկախության հարյուրամյակի կապակցությամբ Խալտի սարի գագաթը նվիրելու մտահղացմամբ Կոֆյորդի նորվեգական կոմունայի իշխանությունները դեռ 2016-ի հուլիսին էին հանդես եկել։ Որպեսզի գագաթը հայտնվի Ֆինլանդիայի տարածքում՝ սահմանը պետք է 40 մետրով տեղաշարժել։

Խալտի սարը գտնվում է երկու պետությունների սահմանին ու Ֆինլանդիայում համարվում է երկրի ամենաբարձր սարը՝ ծովի մակարդակից 1324 մ։ Սակայն Խալտի սարը իրավաբանորեն նորվեգական տարածքում է գտնվում։

                 Անկախության հռչակման հարյուրամյակը Ֆինլանդիայում տոնելու են 2017-ի դեկտեմբերի 6-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ