News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Գիշերային գայլեր» մոտոակումբի անդամները Ռուսաստան են հասցրել չեռնոգորյան կառավարիչ Պյոտր Նեգոշի փայտյա քանդակը, որը Չեռնոգորիայի բնակիչների նվերն է Վլադիմիր Պուտինին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից։

 Քանդակը պահվում էր մասնավոր հավաքածուում, դրա հեղինակը հանրահայտ բալկանցի քանդակագործ Յովան Պոպովիչն է։ Նախագահին ուղղված հաղորդագրության մեջ ասվում է որ Սերբիայի ու Չեռնոգորիայի ժողովուրդները «սիրում են Ռուսաստանը, հիանում են նրանով ու բոլոր ուժերով, երբեմն էլ հակառակ քաղաքական կոնյուկտուրայի, ձգտում են պահպանել եղբայրական կապերը»։

Պյոտր 2-րդ Նագոշը, որը Չեռնոգորիայի կառավարիչն է եղել 1830-1851 թթ, համարվում է Բալկանների ամենանշանավոր բանաստեղծներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ