News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 Տեղեկությունները, որոնք հաստատում են ենթադրյալ ահաբեկիչ Ջաբար ալ -Բաքրի կողմից ահաբեկչության ծրագրումը, Գերմանիայի իշխանություններին ԱՄՆ հատուկ ծառայություններն են հայտնել, գրում է Welt թերթը։

Պարբերականի տվյալներով, ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են սիրիացու հեռախոսային խոսակցությունը ու պարզել, որ նա կապ է պահպանում «Իսլամական պետություն» ահաբեկչակա խմբավորման անդամներից մեկի հետ։ Ահաբեկչի հետ զրույցի ընթացքում ալ-Բաքրը քննարկել է պայթուցիկ նյութերի արտադրությունը ու խոսել հարձակում իրականացնելու իր ծրագրերի մասին։

Այս տեղեկությունը ամերիկյան հետախուզությունը փոխանցել է Գերմանիայի իշխանություններին անցած շաբաթ, նշում է թերթը։

Սաքսոնիա դաշնային հողի իշխանությունները հաստատել են Գերմանիայում ձերբակալված, ահաբեկչության մեջ կասկածվող 22-ամյա Ջաբար ալ Բաքրի ինքնասպանության մասին տեղեկությունը։

Հատուկ ծառայությունների տվյալներով ալ -Բաքրը Բեռլինի օդանավակայաններից մեկում ահաբեկչություն էր ծրագրում, որը պետք է իրականացվել մինչեւ հոտկեմբերի 16-ը։ Հոկտեմբերի 12-ին հայտնի է դարձել, որ ալ Բաքրը ինքնասպան է եղել Լեյպցիգի բանտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ