News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 14-ին, ժամը 23.04-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի մոտ ավտոմեքենան ընկել է Աղստեւ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածի 17-րդ կմ-ին «Volvo 245» մակնիշի 07 OO 094 պ/հ (վարորդ` 1973 թ. ծնված Վ. Խ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից, գլորվել Աղստեւ գետը եւ կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել եւ հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել երթեւեկելի հատված:

Տպել
Ամենաշատ