Ռուսաստանում Տյումեն-Խանտի Մանսիյսկ մայրուղում ճանապարհային պատահար է տեղի ունեցել՝ 3 թեթեւ մարդատար ավտոմեքենայի մասնակցությամբ: Պատահարի հետեւանքով 5 մարդ զոհվել է, 1 վիրավոր կա: Այս մասին հաղորդել են ճանապարհային ոստիկանության շրջանային վարչությունում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ իրար են բախվել Skoda, «ՎԱԶ-2105» եւ Lada Largus մակնիշների մեքենաները: Տուժած ուղեւորին հիվանդանոց են տեղափոխել:
Նախնական տվյալներով՝ «ՎԱԶ-2105»-ը բախվել է Skoda-ին, այնուհետեւ թռել հանդիպակաց երթեւեկելի գոտի, որտեղ էլ բախվել է Lada Largus-ին: