News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում երիտասարդ տղամարդու եւ նրա անչափահաս հղի ընկերուհուն են ձերբակալել՝ «Իսլամական պետության» շահերից բխող սպանության նպատակով հանցավոր համաձայնության կասկածանքով: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով դատական աղբյուրին:

Զույգին ձերբակալել են հոկտեմբերի 11-ին, Փարիզի Նուազի Լը Սեք արվարձանում, սակայն գործի մանրամասները միայն հիմա են հայտնի դարձել:

Հետաքննության տվյալներով՝ 21-ամյա երիտասարդն ու 17-ամյա աղջիկը կապի մեջ են եղել ԻՊ-ի զինյալ Ռաշիդ Քասիմի հետ Telegram մեսենջերի միջոցով, որը թույլ է տալիս գաղտնագրել հաղորդագրությունները:

Ըստ Lenta-ի՝ Քասիմին կասկածում են Ֆրանսիայում իրականացված մի քանի հարձակումների եւ ահաբեկչության փորձի մեջ: Իրավապահների տվյալներով՝ ներկայում նա իրաքա-սիրիական տարածաշրջանում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ