News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոնդոնի Pan Macmillan հրատարակչությունը 2019 թվականին կհրատարակի հանրահայտ երգիչ, դաշնակահար եւ կոմպոզիտոր Էլթոն Ջոնի առաջին եւ միակ պաշտոնական ինքնակենսագրությունը:

Էլթոն Ջոնի հուշագրության վերնագիրն առայժմ գաղտնի է պահվում, բայց լուրեր են հայտնվել, որ հռչակավոր երգիչը գրքի վրա աշխատում է երաժշտական հայտնի քննադատ եւ գրող Ալեքսիս Պետրիդիսի համագործակցությամբ: Աստղը ցանկանում է անկեղծորեն եւ բավական մանրամասն ամբողջ աշխարհին պատմել իր անձնական կյանքի եւ ստեղծագործական գործունեության մասին:

«Գիտեք՝ ես ասես կարոտախտով եմ համակված, անկեղծ եմ ասում: Ինձ հաճախ մեղադրում են, որ մշտապես հերթական ստեղծագործական նախագծի կամ համերգի սպասման մեջ եմ: Հենց այդ պատճառով ինձ համար մեծ անակնկալ էր, որ հուշերիս մասին գրելու գործընթացն իսկական թեթեւացում բերեց: Ես հետ եմ նայում եւ ըմբռնում, որ բախտս սարսափելի բերել է, ես բացարձակ խելահեղ կյանք եմ ունեցել: Այն ամերիկյան բլուրներով մեկ իսկական դժոխային ուղեւորություն էր, որը մինչ օրս շարունակվում է: Լիահույս եմ, որ ընթերցողին հաճելի կլինի այն վայելելը»,- The Russian Times-ի փոխանցմամբ՝ ընդգծել է 69-ամյա Էլթոն Ջոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ