Գերմանական Volkswagen AG ավտոարտադրողը համաձայնել է 175 մլն դոլար վճարել ԱՄՆ-ում իր մեքենաների տերերի շահերը ներկայացնող փաստաբաններին՝ որպես փոխհատուցում «դիզելային սկանդալի» կարգավորման գործով: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Գործակալության աղբյուրների համաձայն՝ նախապես ԱՄՆ-ում շուրջ 475 հազար ավտոմեքենա գնածների շահերը ներկայացնող իրավաբանները 322 մլն դոլարի փոխհատուցման հույս ունեին:
«Դիզելային սկանդալի» հետ կապված Volkswagen-ի վճարումների ընդհանուր գումարը հասել է 16.7 մլրդ դոլարի:
2015 թվականի սեպտեմբերին ամերիկյան իշխանությունները Volkswagen ընկերությանը մեղադրեցին արտանետվող գազերի մասին տվյալները կեղծելու մեջ: Կեղծիքներ են բացահայտվել ամբողջ աշխարհում 11 մլն մեքենաներում: