News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի խոստումը «ճիշտ ժամանակին» ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչների համակարգիչների վրա ցանցահենային հարձակումներին պատասխան տալու մասին:

«Նախազգուշական միջոցառումներ կձեռնարկենք: Բաննն այն է, որ աճում է ԱՄՆ անկանխատեսելիությունն ու ագրեսիվությունը, Մոսկվայի եւ մեր պետության ղեկավարների հասցեին նման սպառնալիքները աննախադեպ են, քանի որ  այդ սպառնալիքը հնչում է ԱՄՆ փոխնախագահի մակարդակով, եւ, բնականաբար, նման ագրեսիվ գծի ֆոնին մենք ստիպված ենք մեր շահերը պաշտպանող քայլեր ձեռնարկել»,- ասել է Պեսկովը, փոխանցում է ՌԲԿ-ն:

Հիշեցնենք, որ Ջո Բայդենը NBC-ին տված հարցազրույցում խոստացել էր ճիշտ ժամանակին պատասխանել ցանցահենային հարձակումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ