News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը վստահեցնում է, որ նախկին նախարար Արմեն Մուրադյանի խորհրդականներից ազատվելու պահանջ չի դրել: Այս մասին նա նշեց NEWS.am-ի հետ զրույցում:

Լեւոն Ալթունյանի նշանակվելուց հետո լուրեր են շրջանառվում, որ նախարարությունը լքողներից մեկն էլ լինելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, որը թեեւ նախկին նախարար Արմեն Մուրադյանի խորհրդականն էր, սակայն  հիմնականում զբաղված էր «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի աշխատանքներով, ինչի մասին հաճախ «ֆոտոէսսեներ» էր հրապարակում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Մենք տեղեկացանք, որ Խաչատրյանը ամուսնու պաշտոնանկությունից հետո արձակուրդ է մեկնել, եւ հնարավոր է` չվերադառնա նույն պաշտոնին: Լուրեր են շրջանառվում, որ նախարարն ասել է` մի դիմում էլ դու գրիր: Պաշտոնաթող նախարարի կնոջ արձակուրդ մեկնելու տեղեկությունը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց նաեւ նախարարը` նշելով, որ Ռուզաննա Խաչատրյանին տեսել է նշանակվելուց հետո, սակայն ազատման հարցը  չի քննարկել, կվերադառնա, թե ոչ, տեղյակ չէ. «Ինչքան գիտեմ, ինքը հիմա արձակուրդում է… իր պլանների մասին դեռ տեղյակ չեմ»:

Հարցին` նրա՞ն էլ է մտադրվել ազատել զբաղեցրած պաշտոնից, Ալթունյանը կարճ պատասխանեց. «Ես պատրաստ կանդիտատուրա չունեմ էդ պաշտոնի համար»: Նա նաեւ հավելեց, որ եթե որոշի դիմում գրել ու հեռանալ, կարող է, բայց ազատվելու վերաբերյալ նրա հետ դեռ հարցը չի քննարկել: Պնդմանը, թե մինչեւ հիմա չի՞ խոսել Ռուզաննա Խաչատրյանի հետ հեռանալու մասին, պատասխանեց. «Դեռ չէ»:

Լեւոն Ալթունյանը շեշտեց նաեւ, որ իր խորհրդականները չեն կարող զբաղվել այլ գործով ու չներկայանալ աշխատանքի:

Նշենք, որ Ռուզաննա Խաչատրյանը նախկին նախարարին խորհրդատվություն էր մատուցում առողջապահական համակարգի ֆինանսավորման բարելավման, ֆինանսավորման նոր աղբյուրների ներդրման ոլորտում։

Նշենք, որ այս պահի դրությամբ նախարարն ունի չորս խորհրդական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ