News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ես երբեք չէի ուզի, որ նման պատմության մեջ հայտնվեր թատրոնը, եւ մենք  ուզում ենք խնդրին մոտենալ չափազանց արդար ու թափանցիկ:Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Գյումրիում Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով վերջերս թատրոնում տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին, որը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել:

Նշենք, որ Վարդան Աճեմյանի անվան  պետական դրամատիկական թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հակոբ Ղազանչյանը:

«Ես վստահ եմ, որ այդ թափանցիկության մեջ մենք ընտրելու են լավագույն ղեկավարին ես կարծում եմ, որ մեր մշակույթի մեջ պակաս է ճիշտ կառավարման ոլորտը: Ով էլ որ լինի՝ դերասան, ռեժիսոր կամ չգիտեմ ինչ, պետք է անպայման տեղյակ լինի կառավարման  հմտություններից, արվեստի կառավարման հմտություններից: Մենք արդեն հայատարությունը տվել ենք  եւ հստակ նշել ենք մասնագիտություններ, կրթական ցենզի, որակների,  որ պետք է տնօրենը ունենա, վստահ եղեք, որ ձեր խոսքը կարեւոր է եւ հաշվի ենք առնելու»,-ասաց նախարարը:

Անձնակազմն իր հերթին դիմեց նախարարին՝ խնդրելով լինել հետեւողական եւ թույլ չտալ թատրոնի ղեկավարումը հանձնել գործից անտեղյակ անձանց, ովքեր չունեն մասնագիտական  որակավորում եւ հմտություններ:

«Կարծում եմ, պետք է լինի մարդ, ով գոնե բեմադրությունն ու բեմականացումը իրարից կտարբերի»,-ասաց դերասանուհիներից Գոհար Խաչատրյանը:

Այունհետեւ թատրոնի գեղավեստական ղեկավարն ու  պրոդյուսերը ներկայացրեցին   թատրոնի առաջնային խնդիրները, նախարարն էլ իր հերթին խոստացավ ուսումնասիրել  դրանք եւ փորձել լուծման ճանապարներ գտնել:

Նախարարը ծանոթացավ նաեւ թատրոնում վերջերս  վերանորգված բեմի աշխատանքներին եւ  շտապեց  դեպ «Սեւ բերդ» ամրոց, ծանոթանալու տարածքում կառուցված նոր բեմի  պայմաններին ու հնարավորություններին, որտեղ հնարավորություն կտրվի  կազմակերպել թե ներկայացումներ թե համերգային ծրագրեր: Նախատեսվում նոյեմբերին նոր կառուցված բեմում կազմակերպել աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համերգային ծրագիրը:

Հիշեցնենք, որ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն արդեն մեկ ամիս է չունի տնօրեն: Հայտարարված մրցույթում առաջադրված երկու թեկնածուներին դերասանական կազմը բոյկոտել էր՝ նշելով, որ  նրանք կապ չունեն թատրոնի հետ եւ չեն կարող ղեկավարել թատրոնը:

Տպել
Ամենաշատ