News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դերակատարման վերաբերյալ, ցույց է տալիս, որ ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում տրամագծորեն հակառակ են եւ բացառող:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ օրեր առաջ Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի համանման հայտաարության, նրան գրողի ծոցն էր ուղարկել՝ ասելով, որ Թուրքիային պետք է հնարավորինս հեռու պահել ԼՂ հակամարտությունից:

«Սա նշանակում է, որ Ռուսաստանը ինչպես նաեւ Թուրքիան, Հայաստանի հետ ունեն անհամատեղելի շահեր ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Սա չափազանց լուրջ հայտարարություն է, որը պետք է ՀՀ իշխանությունն ականջին օղ անի եւ վերանայի Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները: Պետք է ոչ թե «էստի համեցեք» անել, այլ՝ դեմարշ: Ցավոք, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դիվանագիտական նոտա հղելու դասերից երեւի փախել է: Հայաստանը երբեւէ նոտա չի հղել Ռուսաստանին իր շահերին հակսող հայտարարությունների դեպքում: Այս չորեքթաթ քաղաքաքակության արդյունքում ենք հայտնվել այս իրավիճակում»,- իր խոսքն ամփոփեց քաղաքագետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Եթե Հայաստանը եւ Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածություններին առանց ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորելու, մենք միայն ուրախ կլինենք, սակայն այնպիսի զգացողություն ունենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը կդառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորվման առանցքային պահը»: Նա կարեւոր գործոն էր համարել, որ Թուրքիան կարող է դրական դերակատարում ունենալ՝ ապահովելով «Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ապաշրջափակումը, տարածաշրջանում նորմալ փոխգործակցությունը՝ տնտեսական,  լոգիստիկական, տրանսպորտային, ենթակառուցվածքային»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ