News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ի հրապարակած՝ Բիլ Քլինթոնի հիմնադրամի աշխատակիցների նամակագրությունը, որից պարզ է դառնում, որ Կատարի կառավարությունը ԱՄՆ նախկին նախագահին առաջարկել է 1 մլն դոլար նվիրել, կարող է նման բացահայտումների միայն այսբերգի գագաթը լինել, հայտնում է Fox News հեռուստաալիքը:

«Կատարը ցանկանում է Նյու Յորքում 5 րոպեով հանդիպել Ուիլյամ Ջեֆերսոն Քլինթոնի (WJC) հետ, որպեսզի նրան հանձնի 1 մլն դոլարի անդորրագիրը, որը Կատարը խոստացել էր նվիրել 2011-ին նրա ծննդյան օրվա կապակցությամբ»,- ասված է հիմնադրամի արտաքին կապերի բաժնի տնօրեն Ամի Դեսաիի նամակագրության մեջ: WikiLeaks-ի տեղեկություններով՝ նամակը գրվել է 2012 թվականին եւ ուղղված է եղել հիմնադրամի բարձրաստիճան աշխատակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ