Իտալական Maserati ավտոկոնցեռնը պլանավորում է 2019-ին էլեկտրական սպորտային մեքենա արտադրել:
Նոր մեքենան, ըստ Fiat-Chrysler-ի ղեկավար Սերջիո Մարկիոնեի, ամենայն հավանականությամբ, կկառուցվի Tesla Model S-ի հիմքի վրա:
Սակայն ընկերության՝ Maserati-ի արտադրության ղեկավարը հայտնել է, որ մեքենան Tesla Model S-ի հիմքի վրա շատ թանկ նախագիծ կլինի, ուստի այն դժվար թե կյանքի կոչվի: Առավել հավանական է, որ էլեկտրական սպորտային մեքենայի ստեղծման համար այդ ապրանքանիշի հայտնի մեքենաներից մեկը կօգտագործվի, հայտնում է Oane.ws-ը: