News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չեռնոգորիայում հոկտեմբերի 16-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնք կարող են ազդել ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ երկրի քաղաքական կուրսի վրա։ Ընտրողները պետք է ընտրություն կատարեն երեք կոալիցիաների ու 14 կուսակցությունների միջեւ, հայտնում է BBC–ն։

Քաղաքական վերլուծաբանների կարծիքով քվեարկության գլխավոր հարցն է՝ կկարողանա արդյոք Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Միլո Ջուկանովիչը պահպանել իշխանությունը եւ կհաղթի արդյոք արեւմտամետ կուրսը, թե՞ հաղթանակը բաժին կհասնի ընդդիմությանը, որը առաջին հերթին ներկայացված է Դեմոկրատական ճակատ դաշինքով, որը կողմ է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններին ու պահանջում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը համազգային հանրաքվեի դնել։

2006-ին Չեռնոգորիան անկախություն է հռչակել, իսկ 2010-ին ձեռք է բերել ԵՄ անդամակցության համար թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ։ Երկրի բնակչությունը կազմում է 623 հազար մարդ։

Այս տարվա մայիսին ստորագրվել է ՆԱՏՕ—ին Չեռնոգորիայի անդամակցության մասին արձանագրությունը, հիմա երկիրը իրավունք ունի որպես դիտորդ մասնակցել դաշինքի բոլոր նիստերին։ Իսկ երբ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները կվավերացնեն արձանագրությունը՝ Չեռնոգորիան կդառնա Դաշինքի 29-րդ անդամը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ