News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր վերջին հայտարարությամբ ակնարկել է, որ պաշտոնական Մոսկվան կողմ կլինի, որպեսզի արցախյան տարածքների հանձնման հաշվին սկսվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը։

Նրա խոսքով, Լավրովը լավ գիտի, թե ինչի մասին է խոսքը. «բոլորովին վերջերս Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարեց այն մասին, որ ԼՂՀ կողմից այսպես կոչված ադրբեջանական նախկին հինգ շրջանների հանձնումը կարող է խթանել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը: Որքան հայտնի է տարածքներ հանձնելու տարբերակը նաեւ Կրեմլի կողմից է դիտարկվել, որպես հակամարտությունն, իբր, կարգավորելու առավել իրատեսական տարբերակ: Ըստ էության, պարոն Լավրովն ակնարկել է, որ պաշտոնական Մոսկվան կողմ կլինի, որպեսզի արցախյան տարածքների հանձնման հաշվին սկսվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»։

Արման Մելիքյանի խոսքով, պարզ է, որ քանի դեռ հայ-թուրքական սահմանը վերահսկվում է ռուս սահմանապահների կողմից պաշտոնական Անկարայի հետ մեր հարաբերությունների բարելավման չափը, միեւնույն է, որոշվելու է Մոսկվայում: «Այսինքն՝ այս տարբերակի գործարկման դեպքում, Ադրբեջանին տարածքներ պետք է հանձնենք ընդամենն այն բանի համար, որպեսզի Ռուսաստանը հերթական անգամ մեր արմատական շահերի հաշվին կարգավորի սեփական հարաբերությունները Բաքվի եւ Անկարայի հետ»,-ընդգծեց Արման Մելիքյանը։

Նա կարծիք հայտնեց, որ իրականում Ռուսաստանը Հարավային Կովկասում սեփական շահերն ապահովելու եւ դիրքերը պահպանելու միայն մեկ տարբերակ ունի, որն ամենեւին էլ Արցախի տարածքի զոհաբերություն չի նախատեսում. «Բայց դրա համար մեր ռուսաստանցի գործընկերներից քաղաքական հեռատեսություն եւ որոշակի խիզախություն է պահանջվելու: Ժամանակը ցույց կտա, թե նրանք իրականում ինչի ընդունակ կլինեն»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԳ նանախարար Սերգեյ Լավրովը օրերս Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Եթե Հայաստանը եւ Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածություններին առանց ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորելու, մենք միայն ուրախ կլինենք, սակայն այնպիսի զգացողություն ունենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը կդառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առանցքային պահը»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ