News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսկորեական նավի անձնակազմը, որը ձերբակալության ժամանակ հարձակվել է ռուս սահմանապահների վրա, հոկտեմբերի 16-ին Պրիմորյե կհասցնեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեկ օրվա ընթացքում նավը պետք է մտնի Պրիմորյեի նավահանգիստներից մեկը՝ հետագա պարզաբանումների համար»,- ասել է ՌԴ ԱԴԾ երկրամասի սահմանապահ վարչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ սահմանապահների նավի վրա ֆելդշեր կա, որը վիրավորներին բուժօգնություն է ցուցաբերում։

Հոկտեմբերի 15-ին ռուս սահմանապահները ստիպված են եղել զենք կիրառել Ճապոնական ծովում ՌԴ բացառիկ տնտեսական գոտում գտնվող հյուսիսկորեական ձկնորսական նավի ձերբակալության ժամանակ։ Հրաձգությունը սկսվել է այն բանից հետո, երբ նավը փորձել է մտնել չեզոք ջրայի ն տարածք, իսկ անձնակազմի անդամները հարձակվել են սահմանապահների վրա։

Վիրավորվել է տասը ձկնորս, որոնցից մեկը հետագայում մահացել է։ Բացի դրանից գլխի վնասվածք է ստացել զննող խմբի անդամներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ