News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արիզոնայի համալսարանի ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մեր մոլորակի վրա կյանքը մի քանի անգամ է ծնվել, հայտնում է Informing–ը։

Հետազոտությունը, որը կարող է փոխել Երկրի վրա էվոլյուցիայի մասին մեր պատկերացումները, ղեկավարել է գիտությունների դոկտոր Պոլ Դեւիսը։ Ուսումնասիրելով հին տեսակների մասին տեղեկությունները, մասնագետները հանգել են այն եզրակացության, որ Երկրի վրա կյանքը մի քանի անգամ է ծնվել։ Այդպես մեր մոլորակի վրա առաջացել են հազվագյուտ միկրոօրգանիզմներ, մանրէներ ու սունկեր։

Դեւիսի ու նրա գործընկերների խոսքով եղել է ինչ-որ անկախ էվոլյուցիոն տարր, որը կարող էր ավելի կայուն լինել շրջակա միջավայրի զանազան բացասական գործոնների հանդեպ։ Գիտնականը հնարավոր է համարում, որ այդ էվոլյուցիոն ճյուղը կարող էր միայնալ գենեսիզի մյուս ճյուղերին։ Բայց այս տեսության ծանրակշիռ ապացույցներ մասնագետները չունեն։

Հետազոտողները ընդամենը նշում են այն փաստը, որ գիտությունը դեռ չունի ճշգրիտ տեղեկություն այն մասին, թե ինչպես է կատարվել վիրուսների ու սնկերի էվոլյուցիան։ Դրա համար էլ նրանք չեն բացառում, որ դրանք զարգացել են անհայտ էվոլյուցիոն ճյուղից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ