News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի հարեւանները սեփական ուժերով են վերանորոգել նրա բնակարանի դուռը: NEWS.am-ի հետ զրույցում նրա հարեւաններից Վահանը պատմեց, որ իրավապահները խուզարկության ժամանակ կոտրելով էին բացել նրա դուռը, որից հետո այն վերանորոգելու կարիք էր զգացվել:

«Նա բոլորիս համար էլ թանկ է, բոլորս էլ ուզում ենք, որ ազատ արձակվի: Ինքն այն մարդը չէ, որ ճաղերի հետեւում մնա: Նրա պայքարի շնորհիվ է, որ գերակա շահ ճանաչված մեր շենքը կա, մենք շարունակելու ենք նրա գործը եւ թույլ չենք տալու, որ քանդեն շենքը»,-ասաց նա:

Հարեւանը նշեց, որ իրենք պարբերաբար սնունդ են փոխանցում իրենց «Սասնա ծուռ» հարեւանին:

Վարդան Գերավետյանը Տերյան 23 շենքի բնակիչ է, որի բնակիչներին հարկադիր վտարում են։ Դատարանի որոշմամաբ երկամսյա ժամկետում «Սասնա ծռերի» անդամը պետք է լքեր բնակարանը։

Վարդան Գերավետյանը ամուսնացած չէ, նա բնակվում էր մենակ։

Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հարկադիր վտարվում են։ Բնակիչները ծանուցվել են, որ այլեւս իրավունք չունեն բնակարանները վաճառել, բացառությամբ «Լոկալ դեվելոփերս» ընկերության, որը տնօրինում է Սամվել Մայրապետյանը։ Վերջինը 2007-ից առ այսօր լինելով մայրաքաղաքի Տերյան 23, 25 շենքերի  եւ Լալայանց  37 շենքի կառուցապատողը՝ դիմել է դատարան՝ բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:

Դատարանի որոշմամբ՝ երեք ընտանիք պետք է երկամսյա ժամկետում լքեն իրենց բնակարանները, որոնց մեջ է նաեւ Վարդան Գերավետյանը: Իրենց բնակարաններից զրկվելու վտանգի առաջ է կանգնած մոտ 22 ընտանիք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ