News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

 ՀԱՊԿ առաջնորդները երեւանյան հանդիպման ընթացքում քննարկել են ղարաբաղյան խնդիրը փոխզիջում որոնելու անհրաժեշտության համատեքստում, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին բնույթի սպառնալիքներին համատեղ արձագանքելու համար։ Մենք պետք է ինչ-որ ձեւով արձագանքենք նաեւ նրան, ինչ տեղի է ունենում մեր կողքին, բայց պետք է ձգտենք, որպեսզի բոլոր խնդիրները, որոնք մեզ են հասել անցյալից, լուծվեն խաղաղ ճանապարհով ու փոխզիջումների հիման վրա։ Հենց փոխզիջման, որին պատրաստ է թե մեկ, թե մյուս կողմը։ Այս համատեքստում մենք քննարկել ենք նաեւ ղարաբաղյան խնդիրը»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա շեշտել է, որ Երեւանում քննարկվել է նաեւ Խորհրդային միության մյուս նախկին հանրապետությունների միջեւ «որոշակի լարվածությունը»։ Նրա խոսքով «մեզ համար նույնիսկ կարեւոր չէ, ԽՍՀՄ այս կամ այն նախկին հանրապետությունը ՀԱՊԿ անդամ է, թե ոչ»։ «Կարեւոր է, որ մենք այդ բոլոր երկրների հետ պատմականորեն ձեւավորված առանձնահատուկ հարաբերություններ ունենք։ Եվ դրանք շատ ավելի կարեւոր են ու խորը, քան ՆԱՏՕ-ի երկրների միջեւ հարաբերությունները։ Մենք չենք կարող դա հաշվի չառնել»,- հավելել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ