News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լատվիայում ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններ են մեկնարկում: Delfi-ի հաղորդմամբ՝ նախօրեին Ռիգայում երկու օդանավ է վայրէջք կատարել, որոնք Լատվիա են հասցրել բրիտանական 400 զինվորականների: Եվս 100 բրիտանացիներ կժամանեն ծովով:

Բրիտանացիները Լատվիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Նիդեռլանդների, Ալբանիայի, Գերմանիայի, Ռումինիայի, Իսպանիայի եւ ՆԱՏՕ-ի անդամ այլ պետությունների զինծառայողների հետ հոկտեմբերի 17-31-ը կմասնակցեն «Արծաթե նետ» միջազգային զորավարժություններին: Ընդհանուր առմամբ, վարժանքներին ավելի քան 3000 զինվորական կմասնակցի:

Զորավարժությունների ընթացքում կատարելագործվելու են Միացյալ շտաբի հրամանատարական կետերի ունակությունները ստորաբաժանումների կառավարման գործում ինչպես առօրյայում, այնպես էլ ուսումնական վարժանքների ժամանակ՝ համակարգելով դաշտային տակտիկական պարապմունքները:

«Արծաթե նետ» զորավարժություններին կմասնակցեն նաեւ պահուստայինները: Վարժանքներն անցկացնում է ցամաքային զորքերի հետեւակային բրիգադը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ